Սիրուշոն հայտարարագրել է եկամուտները

Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները: 

ՀԺ-ն փորձել է տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չի ցանկացել լրատվականի հարցերին պատասխանել: Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրել է անվանումը, կտրուկ հայտնել, որ զբաղված է եւ նշել ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատել հեռախոսը:

Քաղաքականություն