Սպառնացել է հրապարակել սիրային զրույցի տեսագրությունը. 2000 դոլար է պահանջել

Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին հանրապետությունում հայտնի առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ունեցած սիրային զրուցի տեսագրությունը:

Ցույց տալուց հետո այն ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն իրենից պահանջել է կամ 2000 դոլար, կամ իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում:

Քաղաքականություն

Պատահարներ