ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր iPhone 11 Pro-ի վաճառքը կմեկնարկվի սեպտեմբերի 20-ին

Apple ամերիկյան կորպորացիան Կուպերտինոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր նորույթները՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max:

 

iPhone 11-ը ստացել է ևս մեկ տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց, լայնանկյուն: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում իրականացնել նույնիսկ մութ տարածքներում: Նոր տեսախցիկը կարող է 4К խտությամբ տեսանյութ նկարահանել՝ վայրկյանում 60 կադր արագությամբ:

 

 iPhone 11-ը կստանա 6.1 դյույմանոց Liquid Retina դիսփլեյ: Այն հասանելի կլինի 6 գույներով, 699 դոլարով:

 

iPhone 11 Pro-ն կհանդերձվի հեռուստաօբյեկտիվ ունեցող երրորդ տեսախցիկով: iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը կունենան համապատասխանաբար 5,8 և 6,5 դյույմանոց Super Retina XDR դիսփլեյ, հասանելի կլինեն 4 գույներով:

 

Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին:

Քաղաքականություն

Պատահարներ