Թրամփը սառեցրել է 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, որը նախատեսված էր տրամադրել Ուկրաինային, սակայն Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից ԱՄՆ սենատորները ակնկալում են, որ Կոնգրեսը թույլ կտա ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ շրջանցելով Թրամփի որոշումը, հաղորդում է Reuters-ը:

 

Մասնավորապես, այդ մասին հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը:
«Եթե Թրամփը որոշի չտրամադրել այդ գումարը, ես միանգամայն վստահ եմ, որ Կոնգրեսում երկու կողմերն էլ քվեարկելու են այս որոշման վերանայման օգտին»,-հայտնել է նա:

 

Դեմոկրատական կուսակցության անդամ Քրիս Մերֆին նույնպես հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու օգտին:


Մերֆին և Ջոնսոնը վերջերս այցելել էին Ուկրաինա և հայտարարել են, որ Կոնգրեսը աջակցում է մի երկրի, որը բախվել է «ռուսական ագրեսիային»:

Քաղաքականություն

Պատահարներ