Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում

Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր  ջանքերը:

 

«Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

 

Տեսանյութը Tert.am-ի․

 

 

Քաղաքականություն

Պատահարներ