Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի. Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի մարզպետի հայտարարությանը, ըստ որի Աշոցքի դպրոցները փակվելու էին երկու օրով:

 

Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյոք կան վնասված շինություններ, թե ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ