«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարային ջրանջատման մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ի ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Քաղաքականություն

Պատահարներ