ЗИЛ-ը բախվել է բետոնե պարսպին, կա զոհ, վիրավորները հայր ու որդի են

Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։

 

Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

 

Փաստի ռթվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

 

Վթարը եղել է այն բանից հետո, երբ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, և հնարավոր է, որ նա վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել, իսկ վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա տղան է։

Քաղաքականություն