ԱԺ-ն գումար տրամադրեց պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման համար

Պետական նշանակության ավտոճանապարհների պարբերական պահպանման աշխատանքներ ձեռքբերման նպատակով Կառավարությունը 1 միլիարդ 709 միլիոն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

 

Գումարը նախարարությանը տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների պարբերական պահպանման ենթածրագրի շրջանակներում կայացած մրցույթների և կնքված պայմանագրերի արդյունքում առկա է 1 միլիարդ 709 միլիոն դրամի չափով տնտեսում:

Քաղաքականություն

Պատահարներ