Արտոնություն տրվեց ՀՔԾ գլխավոր քարտուղարի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ավելացնել Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերության արտոնության ծավալը։

 

Մասնավորապես՝ փոփոխություն կատարվեց ընկերության՝ մայիսի 23-ին հատկացված ապրանքների ցանկում, դրանց թիվը ավելացավ։ Նշենք, որ մայիսի 23-ին Կառավարությունը որոշեց «ՄԼ մայնինգ» ընկերության ապրանքները ազատել ներմուծման մաքսատուրքից։

 

«Անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երկրների ցանկը, ավելացնել ապրանքների քանակը և ներմուծել լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։

 

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է 7 նոր աշխատատեղ և իրականացվել է 200 մլն դրամի ներդրում: Ընկերությունը, պայմանավորված շինարարության և արտադրության ծավալների աճով, խոստացել է այս արտոնության արդյունքում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ և իրականացնել մոտ 2 մլրդ դրամի ներդրում:

 

Նշենք, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, դրա 100 տոկոս բաժնետերը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։

Քաղաքականություն