ԱԺ-ում կքննարկվի շախմատ առարկայի պարտադիր լինել-չլինելու հարցը

Առաջիկայում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ կսկսվեն դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ:

Այս առնչությամբ, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաեւ դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝

• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,

• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,

• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման եւ գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը

• Քննարկել շախմատի առարկայի պարտադիր եւ/կամ կամավոր լինելու առավելությունները եւ թերությունները»:

Քաղաքականություն

Պատահարներ