«Բարսելոնայի» փոխնախագահը` Մեսիի և Նեյմարի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի պայմանագրի, նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:

 

«Մենք Մեսիի պայմանագրում հատուկ կետ ենք ներառել, քանի որ նա արժանացել էր դրան: Ցանկանում ենք, որ Մեսին հնարավորինս երկար մնա մեզ հետ: Նա կարող է հանդես գալ ակումբում այնքան, որքան կցանկանա: 

 

Նեյմարը երջանիկ է եղել «Բարսելոնայում»: Այս հարցն արդեն անցյալում է: Մեկնարկել է Իսպանիայի առաջնությունը, և ակումբն այլևս չի մտածում Նեյմարի մասին»,- Կարդոների խոսքը փոխանցում է Marca-ն:

 

Ավելի վաղCNN Deportes-ը տեղեկացրել էր, որ 32-ամյա Մեսին մտածում է հաջորդ ամռանը տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ արգենտինացին սկսել է ֆուտբոլիստի կարիերան: 

 

Մեսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն, նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»:

 

Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Քաղաքականություն