Բնակիչը ապամոնտաժել է համայնքին պատկանող խողովակները

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Բաղանիս բնակավայրի 64-ամյա մի բնակչի անասնագոմի բակում հայտնաբերել են 4 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ:

Պարզվել է, որ տղամարդը համայնքին պատկանող խողովակները 2016 թ. աշնանը, առանց թույլտվության, ապամոնտաժել է Բաղանիս բնակավայրի «Սնձնուտ» հանդամասից և տեղափոխել իր անասնագոմի բակ:

Վնասի չափը պարզվում է:Նշանակվել է մասնագիտական ստուգում:Նախապատրաստվում են նյութեր:


 

Քաղաքականություն

Պատահարներ