Եթե խոչընդոտ լինի Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը ժողովրդի կողքին կլինեն

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին կանգնել պատրաստ է, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է.

 

«Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք,  ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ քայլել: Եթե խոչընդոտ լինի, բռնություն լինի, պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, անմիջապես կլինեն ժողովրդի կողքին»:

 

Իսկ հարցին՝ արդյո՞ք արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռը կարող է լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար մրցակից, Ծառուկյանը նշեց, որ ինքնագովազդով չեն զբաղվելու:

 

Քաղաքականություն

Պատահարներ