Կարապի լճի կղզին բացեց դռներն ու լուսավորվեց. Նիկոլ Փաշինյան

Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:

Հույս ունեմ երևանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»:

 

Քաղաքականություն