ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Հիշեցնենք, որ  այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նիստին զուգահեռ դատարանի դիմաց բողոքի ակցիաների ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել մի քանի անձինք։

Քաղաքականություն