Պաշտպանները դատարանին միջնորդեցին ազատ արձակել Քոչարյանին

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը:

 

Միջնոդությունը ներկայացրեց Արամ Օրբելյանը: Նա, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ ըստ այդ որոշման 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանների՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որևէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչև գործի քննության ավարտը:

Քաղաքականություն

Պատահարներ