Պատգամավորները ծափերով ճանապարհեցին Էդգար Առաքելյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են։
 

ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցելու համար»:

 

Միրզոյանի խոսքոից հետո պատգամավորները ծափահարեցին։

 

Քաղաքականություն

Պատահարներ