Պուտինը մի բաժակ օղի է խմել Դաղստանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տվել 1999 թվականին Դաղստան այցի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

ՌԴ նախագահը հանդիպել է տեղի աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանում ծավալված մարտերին:    

 

Ողջույնի խոսք ասելուց հետո Պուտինը բաժակ է բարձրացրել ու մինչև վերջ խմել այն:

 

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունում հիշում են 20 տարվա վաղեմության դեպքերը՝ Շամիլ Բասաևի գլխավորած ահաբեկչական խմբերի ներխուժումը: Այդ ժամանակ զինվորականներին օգնության էին հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորային ջոկատները:

Քաղաքականություն