Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes S550 մակնիշի 03 OQ 004 համարանիշի և Volkswagen մակնիշի 74 AA 440 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Քաղաքականություն

Պատահարներ