ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրս ակնկալում է, որ պետք է ազատ արձակվի. Լևոն Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը։

 

Դատական նիստին ներկա է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: 

 

Նրանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական այս գործընթացից:

 

«Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն, և այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որ ազատ արձակեց, դա իրեն չի վախեցնի և հետ չի պահի իր գործունեությունն իրականացնելուց»,- ասաց նա:

 

Տեսանյութը shantnews -ի:

Քաղաքականություն

Պատահարներ