Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի հանքի շահագործման դեմ

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում մերժեցին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների հայտը և բոյկոտեցին «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի լսումները: 

 

Գյուղացիները վանկարկում էին «Թույլ չե՛նք տա մեր ապագան վաճառեք», «Դեմ ենք հանքերի շահագործմանը» վանկարկումներով:

 

Բնակիչների խոսքով՝ իրենք դեմ են ցանկացած քննարկման, որն անցկացվելու է հանքի շահագործման վերաբերյալ:

 

«Սրանք մեր սարերն են, մենք էլ սարի նման կանգնած ենք մեր սարերի մեջքին: Ով ուզում է, գա: Այն մարդը, որն ուզում է հանք բացել, թող գնա իր հայաթի մեջ բացի, որ այդքան առողջարար է, ընտանիքով թող նստեն կողքին»,- ասաց բնակիչներից մեկը:

 

Բնակիչները պնդում են, որ գյուղապետարանը պետք է ծանուցում տա, ըստ որի՝ քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ բնակիչները դեմ են ցանկացած քննարկման:

Քաղաքականություն