«Ժամանակ». Քաղաքակիրթ հրաժեշտ ԱԺ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակից­ներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենևին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը և որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատա­կիցները կարող են օգտակար լինել:

ԱԺ նոր ղեկավարու­թյունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ և օրենքի շրջանակում հրա­ժեշտ տալ. հետ կանչված աշ­խատակիցներին այնպիսի չնչին աշխատավարձ են առաջարկում, որ նրանք իրենք են հրաժարվում աշ­խատել նման պայմաններով: Մի խոսքով, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե գրպաններում»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 

Քաղաքականություն