Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է

Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Տեղեկություններ կան, որ Անաստասիան ծայրահեղ ծանր վիճակում է։

 

Mash–ի տվյալների համաձայն` դերասանուհին ավելի քան երկու շաբաթ առաջ է հիվանդանոց տեղափոխվել։ Այսօր նրա վիճակը վատացել է, ուղեղի այտուց է սկսվել։

 

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել է նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ 

 

Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

 

Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։

 

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։

Անաստասիայի տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս թեման։ Նա Super–ին ասել է. «Դուք գիտեք` ինչ կպատասխանեմ»։

Շատերն արդեն նրա դեպքը համեմատում են Ժաննա Ֆրիսկեի հետ, որը մահացավ գլիոբլաստոմայի պատճառով։

 

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։

 

Քաղաքականություն

Պատահարներ