ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոբչակն ամուսնության գրանցման գրասենյակ է ժամանել դիակառքով

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը փեսացուի՝ թատրոնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) ժամանել է դիակառքով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ռուսական Հինգերորդ ալիքի թվիթերյան էջում:

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ պսակադրության արարողութունն անցկացվել է Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում, որին զույգը մոտեցել է դիամեքենայով:

 

Մեքենան ներսից պատված է եղել կարմիր գործվածքով, իսկ տանիքին երկու ոսկեգույն օղակներ էին ամրացված: Մեքենայի կողային հատվածում նկատելի էր «Քանի դեռ մահը չի բաժանել մեզ» գրությունը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սոբչակի և Բոգոմոլովի հարսանեկան հանդեսին շուրջ 300 հյուր է լինելու: Միջոցառումը նորապսակներին կարժենա ավելի քան 16 մլն ռուբլի:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Սոբչակի և 44-ամյա Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու «Петровский пассаж» առևտրային համալիրում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ