Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի և Ռոհանիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քննարկումների շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովին:

 

«Ինչպես գիտեք, երկուշաբթի սիրիական հակամարտության կարգավորման հարցով երաշխավոր երկրների` աստանյան ձևաչափով եռակողմ հանդիպում է պլանավորված: Հանդիպումը տեղի է ունենալու Անկարայում, և նախագահը մեկնելու է այնտեղ: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ թե´ Ռոհանիի, թե´ Էրդողանի հետ»,- ասել է Պեսկովը:

 

Սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված երեք երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Անկարայի Չանքայայի պատմական ամրոցում: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի փոխանցմամբ` գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Իդլիբի շրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորման հետ կապված հարցերը:

Քաղաքականություն

Պատահարներ