Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) համար անհանգստանալու կարիք չկա:

 

 Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի 2019թ. առաջնության ընթացքում նա ծանր վնասվածք է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Ալեքսանյանն իր հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը:

 

Գեւորգյանը, որը մրցավայրում ըմբիշի կողքին է, նշեց, որ կողքն է ցավեցրել, սակայն ամեն ինչ կարգին է, վնասվածքները մարզիկների համար սովորական երեւույթ են, նման բաներ պատահում են: 

 

Մասնագետն ընդգծեց, որ Արթուրը մեծ վճռականությամբ տրամադրված է եզրափակչին ու պատրաստվում է ոսկի նվաճել: Ամեն դեպքում՝ մարզիչները վերահսկողության տակ են պահում իրավիճակը, ու եթե զգան, որ մասնակցությունը կարող է վնասել, այդ ժամանակ կորոշեն՝ ինչ անել:

Քաղաքականություն

Պատահարներ