Կարապետ Չալյանը ցավալի պարտություն կրեց ու կպայքարի բրոնզի համար

77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։

 

½ եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Շվեդիան ներկայացնող Բյուրբերգ Կեսն էր: 0-1 հաշվի ժամանակ Չալյանին հաջողվեց 2 միավոր վերցնել մրցակցից:

 

Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ շվեդ ըմբիշը կարողացավ տապալել Չալյանին ու միանգամից 4 միավոր վստակել: Գոտեմարտն ավարտվեց 2-5 հաշվով:

 

Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչում, որտեղ ծանր գոտեմարտում կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին: 1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը՝ հաղթելով 9-0 հաշվով: Քառորդ եզրափակչում Չալյանը 5-4 հաշվով ծանր հաղթանակի հասավ Բելառուսը ներկայացնող Պավել Լիախի նկատմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ