Մխիթարյանը Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է հավակնում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման լավագույն խաղացողի կոչմանը, հայտնում է  Armsport.am-ը։ Հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ իտալական թիմը 4:2 հաշվով հաղթանակ է տարել:

 

Բացի Մխիթարյանից, լավագույնի կոչմանը հավակնում են նաև հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյուվերտը և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը երեք գոլային փոխանցում է կատարել այդ խաղում:

Քվեարկելու համար անհրաժեշտ է տարածել «Ռոմայի» պաշտոնական Թվիթերի այս գրառումը:

Քաղաքականություն