Նորվեգացին «այլմոլորակային» ձուկ է որսացել

19-ամյա նորվեգացի Օսկար Լունդալը ձկնորսության ժամանակ անսովոր ձուկ է որսացել, գրում է Ladbible-ը:

 

Տղան որսացել է մի ձկան, որը նման է և՛ այլմոլորակայինի, և՛ դինոզավրի: Արտասովոր ձուկն ունի մեծ աչքեր:

 

Նշվում է, որ Օսկարը ցնցված է եղել, քանի որ նախկինում երբեք նման բան չի տեսել, գրում է The Sun-ը: Նա «հրեշին» որսացել է 800 մետր խորությունից:

 

Պարզվել է, որ արտասովոր կենդանին Chimaeras Monstrosa Linnaeus ձուկն է, այն անվտանգ է մարդու համար: Ձուկը ապրում է մեծ խորությունների վրա և հազվադեպ է երևում մարդկանց:

Օսկարը այդ «երջանիկներից էր»:


 

Քաղաքականություն

Պատահարներ