Ռուսաստանը կօգնի Սաուդյան Արաբիային, եթե ռուսական զենք գնեն․ Պուտին


Ռուսաստանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային պաշտպանել երկիրը, եթե նրա ղեկավարությունը որոշի ձեռք բերել ռուսական զենք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է tass.ru-ն։ 

 

«Ղուրանում խոսվում է ցանկացած տեսակի բռնության անընդունելիության մասին, միայն պաշտպանության մասին է խոսվում: Մենք պատրաստ ենք Սաուդյան Արաբիային տրամադրել համապատասխան օգնություն իր ազգն ու երկիրը պաշտպանելու համար։ 

 Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարությունը կարող է իմաստուն պետական ​​որոշում կայացնել, ինչպես իրանցի ղեկավարներն արեցին իրենց ժամանակներում ` ձեռք բերելով С-300,  Էրդողանը արեց ՝ Ռուսաստանից ձեռք բերելով վերջին S-400  համակարգերը, որոնք հուսալիորեն կպաշտպանեն Սաուդյան Արաբիայի ցանկացած ենթակառուցվածք», - ասել է Պուտինը:

 

Հիշենեք՝ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների։ 


 

Քաղաքականություն