ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարյանի գոլը վերածել են համակարգչային գրաֆիկայի

Իտալացիներին այնքան է հիացրել Հենրիխ Մխիթարայի գոլը  «Ռոմայում», որ նրանք Հայաստանի հավաքականի ավագի գոլը վերստեղծել են համակարգչային գրաֆիկով։

 

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի գոլի համակարգչային գրաֆիկան։

 

Մասնագետները, որոնք պատրաստել են գրաֆիկան և հրապարակել այն համացանցում, հոլովակը վերնագրել են  «Պատկերազարդ գոլ` Հենրիխ Մխիթարյանը գրավում է Սասոլոյի դարպասը», իսկ մեկնաբանություններում  գրել են` «Ահա այսպես է Մխիթարյանը սկսել «Ռոմայում»»։

 

Ընդ որում, հոլովակում թողել են մարզական մեկնաբանի ձայնը խաղի ուղիղ հեռարձակումից։

Հոլովակը կարճ է, ինչպես` Մխիթարյանի սրընթաց գոլը։ Այն տևում է 12 վայրկյան, բայց արդեն հազարավոր մարդիկ են դիտել։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ