Զուրաբիշվիլիի որդին կաշխատի Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը, դարձել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի անդամ: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթը, փոխանցում է Ալիք Մեդիան։

 

Գորջեստանը Ֆրանսիայի և Վրաստանի քաղաքացի է: 

 

Մինչ այս նա աշխատում էր ՄԱԿ-ի ֆրանսիական առաքելությունում՝ Նյու Յորքում: Ոչ վաղ անցյալում նա Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից է եղել, իսկ հիմա՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի դիվանագիտական բաժնում կվերահսկի Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի հետ կապված հարցերը։

 

Վրացի էմիգրանտների դուստր, անցած տարի Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ունի երկու զավակ՝ Թեյմուրազ (32 տարեկան) և Քեթևան (29 տարեկան) Գորջեստանիները:

 

 Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին, նրանք ևս մեծացել են Փարիզում: Քեթևանը բնակվում է Փարիզում, որտեղ France 24-ում աշխատում է որպես սպորտային մեկնաբան: Մինչև նախագահական ընտրությունները Զուրաբիշվիլիի զավակները Վրաստանում էին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու նպատակով:

 

Քաղաքականություն

Պատահարներ