ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն Արցախ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։ Այցի նպատակն է Հայաստանի կառավարության հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերը։ Կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը նախատեսում են այցելել նաեւ Արցախ։ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանության կողմից տարբեր հարթակներում արցախյան հակամարտության հումանիզացիայի փորձերը տալիս են իրենց արդյունքները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ