Լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Զարիֆ

Միացյալ Նահանգների կամ Սաուդյան Արաբիայի կողմից հարձակումներն Իրանի վրա կհանգեցնեն լայնամասշտաբ պատերազմի, հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: «Լայնամասշտաբ պատերազմ կսկսվի»,- ասել է նա պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կունենան Միացյալ Նահանգների կամ Սաուդյան Արաբիայի կողմից  Իրանի դեմ հարձակումները։ Նա նշել է, որ  ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական պատասխանը, որը հիմնված է ստի վրա, կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի:

Քաղաքականություն

Պատահարներ