ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել, հայտնում է Ermenihaber-ը:

 

Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել Ստամբուլի և Քոջաելիի հրշեջ-փրկարարական ուժերը:

 

Աղբյուրի փոխանցմամբ` գործարանի հրդեհը մարելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հրշեջ փրկարար է վիրավորվել:

 

Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով` ծխի հետևանքով ընդհանուր առմամբ 7 մարդ է տուժել:

 

 

 

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ