Ժերար Դեպարդյեն լքել է Ռուսաստանը՝այն համեմատելով գարշահոտ սարայի հետ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն,  Ռուսաստանից իր հեռանալուց հետո իր հարցազրույցներից մեկում՝  այդ երկիրը համեմատել է գարշահոտ կցակառույցի՝ սարայի հետ: 

 

«Եթե ես երբևիցե կարոտեմ այդպիսի կյանքը, մի քանի օր կապրեմ իմ սարայում»,- Canal+-ի հետ զրույցում խոստովանել է դերասանը՝  հավելելով, որ այլևս երբեք չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Նա վաճառել Ռուսաստանի իր բնակարանները:

 

Հիշեցնենք, որ Դեպարդյեն ռուսական անձնագիր էր ստացել Պուտինի անմիջական հանձնարարականով՝ կինոյի բնագավառի նշանակալից ավանդի համար: Դրանից հետո ֆրանսիացի դերասանին նվիրեցին 2 բնակարան, մեկը Սարանսկում, մյուսը՝ Գրոզնիում:

Քաղաքականություն

Պատահարներ