«Ամոթ է». Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի դիմաց «Ամոթ է» խորագրով հերթական ցույցն է ընթանում: Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլին, այսօր նրանք ունեն խիստ ժամանակացույց, քանի որ նախատեսված են ելույթներ: Ըստ նրա՝ հանրահավաքին դեռ շատ մարդ է միանալու, տեղեկացնում է Aliq Media-ն: 

Դիղմելաշվիլին նշել է ցույցի պահանջները. «Մենք պահանջում էինք Գիորգի Գախարիայի հրաժարականը, անցում համամասնական ընտրակարգի և ազատ արձակել ձերբակալվածներին: «Վրացական երազանքը» բերել էր ռուս կոմունիստին և նստեցրել մեր Խորհրդարանի նախագահի աթոռին»:

Հիշեցվեց, որ հունիսի 20-ից արդեն երեք ամիս է անցել: Եվ ցույցի կազմակերպիչները նոր փուլ են հայտարարում.

«Միասին ընդդեմ մեկի» հանրավաքի բանախոսներն ասում են, որ եթե մինչ այս թիրախը ստրուկներ են եղել, ապա այսօր իրենց թիրախն է Բիձինա Իվանիշվիլին:

Այսօրվա հանրահավաքում կազմակերպիչները գործողությունների մեկամյա ծրագիր են ներկայացնում, որը, նրանց կարծիքով, ներառում է «քաղաքացիական հասարակության և արևմտամետ քաղաքական ուժերի կողմից համակարգված և համախմբված գործողությունների հնարավորություն»:

Քաղաքականություն

Պատահարներ