Ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մատչելի գնով․ Տոնոյան

Այսօր ՀՀ ԶՈւ կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը մեզ համար մատչելի գներով՝ կապ չունի, թե դա որ երկրից է ձեռք բերվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տարբեր ռազամական նշանակության արտադրանքի մատակարարումներում տարբեր երկրներ ունեն իրենց ներքին սահմանափակումները»,- հավելեց նախարարը:   

 

Քաղաքականություն

Պատահարներ