Երեխաներս քառորդ հայ են․ Լիբանանի ՊՆ-ն՝ Դավիթ Տոնոյանին

Կարևորվեց ռազմական համագործակցությունը հատկապես հետախուզական տվյալների փոխանակման ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի ևԴավիթ Տոնոյանի հանդիպմանը։ 

 

Նշենք, որ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը ՀՀ ՊՆ-ում իր գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր կնոջ հետ է այցելել Հայաստան:

Դավիթ Տոնոյանը, որպես շարունակություն, ասել է, որ լիբանանցի պաշտոնյայի կինը կիսով չափ հայ է և արաբական աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկը:

Էլիաս Բու Սաաբն արձագանքել է, որ իր երեխաները քառորդ հայ են:

Քաղաքականություն

Պատահարներ