Եթե ցանկանում եք մեր ռեյտինգը բարձրանա, քննադատեք մեզ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին.

 

«Եթե ցանկանում եք գովազդել մեր նախագիծը բոլոր հնարավոր միջոցներով, ապա դրա դեմ խոսեք, եթե ցանկանում եք մեր ռեյտինգը բարձրանա, քննադատեք մեզ: Մենք մեր գործը անում ենք և անելու ենք: Ես հիշեցնում եմ Ձեզ, որ այս պատմությունը սկսել է սուպերվարչապետական համակարգից, որը հիմնադրել եք դուք»:

 

Դավիթ Խաժակյանը վստահ է, որ եթե կայանա ԱԱԾ-ի փոփոխում, բարեփոխումը, ապա ՀՀԿ-ից շատերը կունենան խնդիրներ, որ այսքան ժամանակ չեն ունեցել:


 

Քաղաքականություն