Հետաքրքիր և ապշեցնող փաստեր մարդու սրտի մասին

Սիրտը մարդու օրգանիզմում գտնվող մկան է, որը պոմպի դեր է կատարում և արյունը մղում դեպի երակներ ու արյունատար անոթներ: Տարբեր տարիքում մարդու մոտ սրտի կծկումների քանակը կարող է տարբեր լինել: Մեծահասակների մոտ սրտի կծկումների թիվը րոպեում մոտ 72 անգամ է տեղի ունենում, մեկ տարեկան երեխայի մոտ` 110 անգամ, նորածնի մոտ` 120-140 անգամ: Ի դեպ` պտղի մոտ սիրտը սկսում է խփել հղիությունից 4 շաբաթ անց: 

 

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր սրտի մասին, գրում է fakt.ru կայքը: 


Մարդու սիրտը ժամում միջինը 4200 սեղմում է կատարում, 100.800` մեկ օրում, 36 միլիոն 792 հազար անգամ մեկ տարվա ընթացքում և ավելի քան 2,4 միլիարդ անգամ միջինը մինչև 64 տարեկան հասակում: 

 

Մեկ կծկման ժամանակ մարդու սիրտը արտանետում է 60 միլիլիտր արյուն: Դա կազմում է րոպեում 420 միլիլիտր, ժամում 25 լիտր, մեկ օրում 600 լիտր, և ավելի քան 200 հազար լիտր մեկ տարում: 

 

Ամենաբարձր լարման և սթրեսի ժամանակ մարդու սրտի կծկումների թիվը կարող է հասնել րոպեում 200-250-ի: Այդ ժամանակ սիրտը ունակ է արյունատար համակարգ մղել ավելի քան 40 լիտր արյուն: 

 

Գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություններ են անցկացրել հարյուր կիլոմետր դահուկավազքի մասնակից Անդրեյ Նովիկովի նկատմամբ: Նրանք հաշվարկել են, որ մրցույթի անցկացման ընթացքում 6 ժամ 22 րոպեում մարզիկի սիրտը արյունատար համակարգ է մղել մոտ 35 հազար լիտր արյուն, այսինքն ՝ ճիշտ այնքան, ինչքան հարկավոր է երկաթուղային ցիստեռնը լցնելու համար:

 

Հետաքրքիր է, որ մարդու սիրտը կշռում է ընդամնեը 500 գրամ, դրանով հանդերձ 10 րոպեում իրականացնում է աշխատանք, որը բավարար է 65 կիլոգրամ կշռող մարդուն 10 մետր բարձրացնելու համար: 

 

Տղամարդկանց սիրտը քաշով ավելի ծանր է, քան կանանց սիրտը: Տղամարդու սիրտը կշռում է 320 գրամ, կնոջ սիրտը` 240 գրամ: Բայց կանանց սիրտը ավելի արագ է խփում, քան տղամարդկանցը:

 

Եվ վերջում` առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարվել է 1967 թվականի դեկտեմբերի 3-ին հարավաֆրիկացի բժիշկ Խրիստիան Բարնարդի կողմից: Հիվանդը վիրահատությունից հետո ապրեց ընդամնեը 18 օր: 

 

Քաղաքականություն

Պատահարներ