Հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ` հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ 120 պտղատու ծառ և 80 խաղողի վազ:

 

Քաղաքականություն

Պատահարներ