Մեքենաները ճակատ-ճակատի բախվել են. 10 վիրավորից երեքը երեխաներ են

Սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում: Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաներն էլ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:

 

Կայքի փոխանցմամբ` բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: Այդ մասին ասում էին վիրավոներին օգնության ձեռք մեկնած քաղաքացիները: 

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն