Մնացականյանի պաշտոնանկության լուրերն ԱԳՆ–ում անհեթեթ են համարում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի սպասվող պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից` նշելով, որ այդ լուրերը ենթակա չեն մեկնաբանության:

 

«Այդ լուրերը արժանի չեն մեկնաբանության»,– ասացին ԱԳՆ–ից։

 

Նշենք, վերջին օրերին լրատվամիջոցներում հնարավոր պաշտոնանկությունների ամբողջական ցանկեր են հրապարակվում, որոնցում ի թիվս այլ պաշտոնյաների, նշվում է նաև ԱԳ նախարարի անունը։

 

Այդ լուրերի շրջանառության առիթ հանդիսացան ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնանկությունները։ 

 

Մամուլի ու վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ կառավարության ղեկավարը միայն Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի հրաժարականներով չի սահմանափակվի։



 

Քաղաքականություն

Պատահարներ