Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում

Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնության անդամները ՀՀ անկախության տոնի առթիվ մոմավառություն են իրականացրել: Նրանք հաղթանակած Արցախ և հաղթանակած Հայաստան գրությամբ պաստառներով ու մոմերով Եռաբլուրում հարգեցին զոհված հերոսների հիշատակը և փառք տվեցին ՀՀ անկախության համար զոհված հայորդիներին: Միջոցառումից ֆեյսբուքայն իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

 

Անկախության մարաթոնի մեկնարկը երիտասարդները տվել են Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 2-ին, հասնելով Հայաստանի և Արցախի շուրջ 30 քաղաք, ապա՝ Երևան՝ Եռաբլուր: 

 

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝  երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում, ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիների փառատոն։
 

Քաղաքականություն

Պատահարներ