Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում. Օհանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցն անհապաղ վերացնելու միջնորդությունը:

 

Դատական նիստից հետո ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը լրագրողների հարցերին չպատասպանեց, իսկ ՊՆ նախկին նախագահ Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը կյանքում ոչնչից չի խոսափում, անդրադառնալով դատախազների ակնարկին, թե կարող է Օհանյանը խուսափել հետագա դատաքննությունից. «Ինչ հրավեր, ինչ փաստաթուղթ եղել է ինքս ինքնակամ ներկայացրել եմ և կասկածողները թող իրենք մտածեն»:

 

Հարցին՝ գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, պատասխանեց.«Ես գտնում եմ , որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Թող բոլորը մտածեն ինքը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Հնարավոր է կա քաղաքական հետապնդում»:

 

Օհանյանը նշեց, որ ինքը չի ընդունում իր մեղադրանքը. «Այն ուղղորդված է հայտնի խոսակցության տեսագրության հիմքի վրա: Ես ոչ մի ծանր բան չեմ արել: Ես ոչ մի հրաման չեմ տվել, և նշված հրամանները ես չեմ գրել: Այդ հրամանները իրավիճակը չեզոքացնելու համար են գրվել: Տեղեկություններ կային ԱԱԾ-ից, որ հարձակում է լինելու զենք ձեռք բերելու նպատակով զորամասերի վրա»:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց:

Քաղաքականություն

Պատահարներ