ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները երգում են կառավարության շենքի դիմաց. մանրամասներ

Հանուն Ամուլսարի կայացած քայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության  հրապարակ: Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալիս ոսկու հանքի շահագործման դեմ: Նրանք ողջունել են Ջերմուկի եւ Գնդեվազի դպրոցների աշակերտներին, որոնք այսօր չեն գնացել դպրոց՝ ի նշան բողոքի:

 

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակներն արդար են ու մասնակիցներին հորդորեց լինել խաղաղ։ Ակցիայի մասնակիցները բացականչում են «Ամուլսարը՝ միայն սար», «Ամուլսարն առանց հանքի»։

 

Ցուցարարները մոտեցան կառավարության շենքին՝ վանկարկելով հանքի շահագործման եւ օֆշորային մեքենայությունների դեմ կարգախոսեր: Վերջին հանգամանքը կապված է «Ամուլսար» հանքը շահագործող «Լիդիան» օֆշորային ընկերության հետ: Քայլերթն ուղեկցում են թմբկահարները:

Այնուհետեւ մասնակիցները սկսել են ժողովրդական երգեր երգել՝ դրանցում ավելացնելով Ամուլսար բառը:

Քաղաքականություն