Տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. այրվել է 200 հեկտար անասնակեր

Սեպտեմբերի 20-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի մշակույթի տան հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկի բակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:03 -ին, մարվել՝ 15:57 -ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

 

Քաղաքականություն

Պատահարներ