Թուրքիայում ապօրինի աշխատող ադրբեջանցիներին արտաքսում են

Թուրքիայում ապօրինի աշխատող հազարավոր ադրբեջանցիների պատրաստվում են արտաքսել Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական gununsesi.org կայքը:

 

Կայքի լրագրողի հետ զրույցում արդեն արտաքսված ադրբեջանցիները բողոքել են, որ Ադրբեջանում, մանավանդ՝ Նախիջևանում, գործազրկություն է, և տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հենց Նախիջևանից ապօրինի աշխատում են այդ երկրում: Ըստ կայքի՝ նախատեսվում է առնվազն 2-3 հազար ադրբեջանցու արտաքսում այդ երկրից:

 

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, մեկնաբանելով տեղեկատվությունը, նշել է, թե այս պահին միայն մեկ ադրբեջանցի է արտաքսվել, չնայած վերջինս հայտնել է նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ առանց դրանց մասին հավելյալ մանրամասնելու:

 

Հիշեցնենք, որ նախկինում նույնպես Թուրքիայում ապօրինի աշխատող Ադրբեջանի քաղաքացիներ են արտաքսվել,  նրանց թվում եղել են այդ երկրում մարմնավաճառությամբ զբաղվողներ:


 

Քաղաքականություն